top of page

Մենք առաջարկում ենք 300,000 աշխատատեղ, իսկ իրենք առաջարկում են 300,000 ադրբեջանցիների ետ վերադարձ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ

  • 2 hours ago
  • 1 min read


Մինչ իշխանական ներկայացուցիչները անդադար կրկնում են իրենց նախընտրական ծրագիրը, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք առաջարկում ենք 300,000 աշխատատեղ, իսկ իրենք առաջարկում են 300,000 ադրբեջանցիների ետ վերադարձ։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը:

«Եթե իրականում այդքան թույլ չեն իրենց տեսակով, ապա իրենց փոքրիկ խմբակին առաջարկում եմ, որ հենց հիմա մտնեն եթեր և հակադարձեն Ադրբեջանի առաջնորդին։ Գիտեք չէ՞, որ չեն կարող, որովհետև թեզերը Ադրբեջանից են ստանում և զարմանալի է, որ պետական միջոցները վատնում են պարգևավճարների տեսքով և իրենց անձնական գրպաններն են լցնում:

Թալանը հո պոզով-պոչով չի լինում, այսպես է լինում, եկեք արձանագրենք, որ այս մարդիկ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու աչքերը բացվել է ու իրենց խաղը գնալով ավարտվում է»,- նշել է Մանուկյանը:

1/3325
bottom of page