«Օր առաջ պետք է փողոց լցվել ու հարցերն ազգովի լուծել». Կարապետ Պողոսյան
- 1 hour ago
- 1 min read

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցավը վրեժ է ծնում, վրեժը՝ կրկին ցավ…
ՀՀ բոլոր երեք ղեկավարներն էլ ամեն ինչ արել էին, որ ցավն ու վրեժը ազգի մեջ չծնվեին, ապահովվեր արժանապատիվ խաղաղությունն ու զարգացումը։ Սակայն սատանան իր չար գործն արեց։
Նոր վրեժից և ցավից պետք է խուսափել, իսկ դրա համար սերունդներին պատերազմ ու ցավ չպետք է ժառանգել։ Պետականության վերականգնումն ու ազգայինի առաջմղումը կլուծեն ցավն ու վրեժը։ Օր առաջ պետք է փողոց լցվել ու հարցերն ազգովի լուծել, որպեսզի սերունդներին ցավ չժառանգենք…
Այսօր Մեծ հայ Սողոմոն Թեհլիրյան-ի վրեժի օրն է»:




















