top of page

Ենթադրում եմ, որ ինքը Ղարաբաղի հետ տեղի ունեցածում ինձ է նաև մեղադրում, թեև ես չգիտեմ, թե դրա մեջ իմ մեղքի բաժինը որն է․ Ալեն Սիմոնյանը՝ Արսեն Սաֆարյանի մասին

  • 1 hour ago
  • 1 min read


Շոուբիզնեսում շատ ընկերներ ունեմ։ Գրեթե բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ։ Այս մասին Tete A Tete-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ավելի քիչ եմ շփվում, կարելի է ասել՝ որպես ընկեր կորցրել եմ Արսեն Սաֆարյանին, որին որպես ընկեր շատ եմ սիրում, շատ եմ հարգում, գնահատում և շատ եմ ցավում, որ քիչ ենք ավելի շփվում։ Ես ենթադրում եմ, որ ինքը Ղարաբաղի հետ տեղի ունեցածում ինձ է նաև մեղադրում։ Թեև ես չգիտեմ, թե դրա մեջ իմ մեղքի բաժինը որն է։ Բայց ասում եմ՝ ես իրեն շատ սիրում եմ, շատ ափսոսում եմ, ու շատ կարոտում եմ իրա հետ շփումը»,-ասել է Սիմոնյանը։

1/3241
bottom of page