top of page

«Պետք է տրամադրվեմ այս ամսվա մեջ գնալու կոնկրետ գործողությունների». Վարդան Ղուկասյան

Apr 11, 2024
1 min read

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ հանդես է եկել հայտարարությամբ. «Բնությունը, օրենքը, կարգուկանոնը, Արցախը, կրթությունը, սաղ բիզիմդիր են արել. ես մի բան գիտեմ, որ երևի ինձ պետք է արդեն տրամադրեմ էս ամսվա մեջ գնալ կոնկրետ գործողությունների, այլևս հնարավոր չէ, էսպես չի կարող շարունակվել: Եթե հայաստանաբնակ ժողովուրդը չսթափվեց ու դուրս չեկավ փողոց... սաղ բառերն այլանդակել են, մարդ չգիտի՝ հեղափոխության անունն ինչ դնի: Եթե ժողովուրդը դուրս չեկավ, չգիտեմ՝ ինչ ասեմ, երևի պիտի հաղորդումը փակեմ: Գտնվելով առոք-փառոք մի երկրում, նյարդային համակարգս օրը 24 ժամ քայքայվում է»,- ասել է Ղուկասյանը:

1/3635
bottom of page