top of page

Կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով. Մասիսի համայնքապետ

  • Feb 27
  • 1 min read


Մասիս համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների հարգելի աշխատակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի ապրիլի 1-ից կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական (մանկապարտեզների) և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով։ Այս մասին գրել է Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը:

«Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ներդրում են ունենում մեր երեխաների դաստիարակության և զարգացման գործում»,-գրել է նա:

1/3235
bottom of page