top of page

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ նա կշարունակի մնալ բանտում․ փաստաբան

  • Feb 24
  • 1 min read


Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Ցավոք Վազգենը կշարունակի մնալ բանտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել էին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել էին։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 19-ին Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է տնային կալանք։ Նա այդ ժամանակ գտնվում էր հիվանդանոցում և անցնում էր հետվիրահատական բուժում։

Երեկ արդեն փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ-ից և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվել է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։

1/3235
bottom of page