top of page

«Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը». ՆԳՆ-ն՝ Աջափնյակում կրակոցների մասին

  • Feb 18
  • 1 min read

ՆԳՆ-ից հաղորդագրություն են տարածել Աջափնյակի բակերից մեկում հնչած կրակոցների կապակցությամբ։ Հիշեցնենք՝ զոհ ու վիրավորներ կան թաղամասի բնակելի շենքերի մոտ հնչած կրակոցների հետևանքով։

«Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։

Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին»։

1/3217
bottom of page