top of page

«Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն կլինի Սամվել Կարապետյանը. ArmLur.am

  • Feb 11
  • 1 min read


ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Մեր ձևով» շարժումը, որը վաղը նախատեսում է հայտարարել վարչապետի իրենց թեկնածուի անունը, կանգ է առել իրենց առաջնորդ բարերար Սամվել Կարապետյանի վրա։

Քաղաքական շրջանակներում սպասվող հայտարարությունից առաջ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Մեր ձևով» շարժման կողմից առաջադրվելիք վարչապետի թեկնածուն լինելու է բարերար Սամվել Կարապետյանը։

ArmLur.am-ի աղբյուրները նշում են, որ թեև Կարապետյանն ունի տարբեր երկրների քաղաքացիություն, այնուամենայնիվ, իրավական հարցերի մասով, ըստ նույն աղբյուրների, գտնվել են համապատասխան լուծումներ, որոնք հնարավորություն կտան նրան առաջադրվել վարչապետի թեկնածուի կարգավիճակով։

Պաշտոնական հայտարարությունը սպասվում է վաղը։ Մինչ այդ շարժումը չի մեկնաբանում շրջանառվող տեղեկությունները։

ArmLur.am-ը կհետևի զարգացումներին և կներկայացնի թեմայի շուրջ մանրամասներ։

1/3235
bottom of page