top of page

Երևանում «Toyota»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 6, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Հրաչիկ Խաչատուրյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի դիմաց:

Տեղում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, որ ինքը փորձել է խույս տալ, որպեսզի չբախվի «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային:  

Երկու վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

1/3057
bottom of page