top of page

Ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, խոսքը մի ցուցակով գնալու մասին չէ․ Սերժ Սարգսյան

  • Feb 3
  • 1 min read

Ընտրությունների վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք կասենք, դատարանի դիմաց լրագրողներին ասել է Սերժ Սարգսյանը։

«Ընդդիմության միավորման ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։

Խոսքը մի ցուցակով գնալու մասին չէ։ Մենք Փաշինյանին ենք թիրախ դիտարկում, այդպես էլ շարունակելու ենք»,- ասել է երրորդ նախագահը։

1/3235
bottom of page