top of page

Սոցհարցում ենք անելու, ամենից շատ ձայն բերողը կլինի դաշինքի առաջնորդը, ուրախ կլինեմ, որ ես չլինեմ, մեծ բեռից կազատվեմ. Ռոբերտ Քոչարյան

  • Jan 29
  • 1 min read


Եթե սոցհարցումը ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերողը, ուրեմն ես եմ, ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ՝ մեծ բեռից կազատվեի: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք պրագմատիկ ճանապարհն ենք ընտրել, հարցում ենք անելու՝ սոցիոլոգիական հետազություն, ու այս արդյունքներով որոշելու ենք, թե ով է առաջնորդը: Կտեսնենք, թե ինչպես կլինի, զուտ պայքարից փախնելը կհամարեմ դասալիքություն:

Համարում եմ, որ շատ բարենպաստ պայմաններ են խոշոր բլոկեր ձևավորելու: Հիմա ընտրություններում հնարավորություն կա մասնակցելու 8-10 քաղաքական ուժի կամ դաշինքի, ու ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3 կամ առավելագույնը 4 խոշոր բլոկներով:

«Հայաստան» դաշինքը վերջնական լուծում ու որոշում դեռ չունի, հակված ենք գնալ նույն ֆորմատով:

Ես կցանկանայի, որ 3 կամ 4 այդպիսի բլոկ ունենանք, ունեմ ինֆորմացիա, որ իրար հետ բանակցում են՝ որոշ տեղ հաջող, որոշ  տեղ ոչ: Իմ տպավորությունն այնպիսին է, որ այս ընտրությունների ժամանակ պատկերն ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար:

«Հայաստան» դաշինքում նոր դեմքեր կընդգրկվեն: Որոշակի թարմացում լինելու է, ուղղակի պետք է դա անել, նոր մարդիկ են ընդգրկվելու ցուցակում»,- նշել է նա:

1/3235
bottom of page