Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ադրբեջանն, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվ ներդրում ունենալ միջազգային համագործակցության, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդման գործում», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Փաշինյանը նույնպես ընդունել է է խորհրդին միանալու Թրամփի հրավերը:
Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին: Այս կառույցին միանալու պաշտոնական հրավերներ, ըստ որոշ տեղեկությունների, ուղարկվել են գրեթե 60 երկրի: Դրանց թվում են՝ մի քանի նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Բելառուսը:




















