Ապրիլի 5-ին հնարավոր է ամպրոպ
Apr 4, 2024
1 min read

Երևանում ապրիլի 5-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 5-ին՝ առանձին շրջաններում, 6-9-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4- 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։




















