Հայաստանում ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ գործ ունենք. Նարեկ Սամսոնյանի կին
- Lilit

- 3 days ago
- 1 min read

Հայաստանում ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ գործ ունենք, այս մասին «Հացադուլ՝ դատական ապօրինության դեմ» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը: Նա նշեց, որ ընդդիմադիր հայացք ունեցող փոդքասթ վարողները ենթարկվում են պատժի: Լուսինե Առաքելյանի կարծիքով՝ իշխանություններին ո՛չ կաշկանդվում է միջազգային հանրությունը, ո՛չ այն միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել են:
«Իրենք ուշադրություն չեն դարձնում մարդու իրավունքներին, իրենց չի հուզում ՀՀ-ի վարկանիշը: Մենք ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու ենք, և՛ գործադիր, և՛ օրենսդիր, և՛ դատական իշխանությունը պատկանում է մեկ մարդու, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ AntiFake.am-ի թիմը, ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի և անժամկետ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի, բողոքի ակցիաներ է իրականացնում՝ նրանց ազատ արձակման պահանջով, նամակներ է փոխանցում ՀՀ-ում գտնվող օտարերկրյա դեսպաններին:
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինի կալանավորված են 63 օր:
Իսկ Նարեկ Սամսոնյանը հունվարի 9-ից՝ արդեն 7 օր, անժամկետ հացադուլի մեջ է:




















