top of page

Այսօր խոսքի ազատությունը դարձել է լկտիություն. այն ժամանակ ծեծnւմ էին լրագրողներին, հիմա լրատվական դաշտի 90%-ն ընդդիմադիր է. Ալեն Սիմոնյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read


Իրենց զգուշացվել է, որ դուրս գան Ազգային ժողովից, որևէ դեպք չի լինում, երբ առանց նախազգուշացնելու մարդուն դուրս են հանում: Սա ռեժիմային շենք է, գնացեք Եվրոպառլամենտ, փորձեք ներխուժել որևէ կարգից դուրս, տեսեք՝ ինչ տեղի կունենա: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին՝ ԱԺ շենքից ՊՊԾ աշխատակիցների կողմից հեռացմանը: 

«Այսօր խոսքի ազատությունը դարձել է լկտիություն, ով համացանց մուտք ունի՝ ազատ խոսքի հնարավորություն ունի: Այսինքն՝ համեմատու՞մ եք այն ժամանակներն այսօրվա հետ, երբ կային կառավարվող, լրագրողներին ծեծող, խոսքի ազատությունը սահմանափակող իշխանություն: Հիմա լրատվական դաշտի 90%-ն ընդդիմադիր է»,-նշել է նա:

Հիշեցենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նիստին մասնակցելու համար անցագրեր էր տրամադրել «Ժողովուրդ»-ի լրագրողներին։ Անդրանիկ Քոչարյանը նրանց խնդրել է դուրս գալ դահլիճից։ ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դուրս են հանել ԱԺ-ից:

1/3116
bottom of page