ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան
- Lilit

- 6 days ago
- 1 min read

Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան, «Ազատությանը» հայտնել է ԱՄՆ դեսպանատունը:
Պատվիրակությանը Բաքվում երեկ ընդունել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: Ամերիկյան և ադրբեջանական կողմերը քննարկել էին «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։




















