top of page

Տիգրան Ավինյանը դատարանում պարտվել է «Փաստինֆո»-ին

  • Writer: Lilit
    Lilit
  • 19 hours ago
  • 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պայքարը «Փաստինֆո»-ի բացահայտումների դեմ մոտենում է իր տրամաբանական ավարտին՝ նրա պարտությամբ։  Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ավինյանի հայցը։ Այս անգամ  Տիգրան Ավինյանին դուր չէր եկել ՝ Երևանի փոխքաղաքապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի անհամատեղելի պաշտոններում  միաժամանակյա պաշտոնավարման  մասին «Փաստինֆո»-ի հետաքննության  արդյունքները, բացահայտումները։

Հիշեցնենք, որ դեռևս 2022թ. նոյեմբերի 28-ին «Փաստինֆո»-ն արձանագրել էր, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո Ավինյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) , տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ այդպիսով միևնույն ժամանակ պաշտոնավարելով երկու անհամատեղելի պաշտոններում։ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ, ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող առեւտրային կազմակերպություն էր, որի գործունեությունը միտված էր խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել էր 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսացել է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված էր ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։  

«Փաստինֆո»-ին հաջողվել էր ստանալ ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, որով հաստատվել էին կոռուպցիոն ռիսկերի մեր կասկածները ու բարձրաձայնել այդ մասին, ուշադրություն հրավիրել այն փաստին, որ նաեւ պարզ չէ, թե որ աշխատանքը որի հաշվին  է արվում՝ փոխքաղաքապետ աշխատելու ընթացքում զբաղվում է նաեւ ԱՆԻՖ-ի կառավարմամբ, թե հակառակը։ 

1/3098
bottom of page