top of page

Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի

  • Writer: Lilit
    Lilit
  • 9 hours ago
  • 1 min read

Հունվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հին Երևանցու փողոցի 2 հասցեում վիճաբանության ժամանակ այլ անձանց կողմից դանակահարվելու հետևանքով շտապօգնության խումբը 2 անաչափահասի Է տեղափոխել «Ուիգմոր կլինիկ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 16-ամյա Ա․ Պ․-ն է՝«ծոծրակի վնասվածք, 1 որովայնի, 2 մեջքի» ախտորոշմամբ և 16-ամյա Գ․ Գ․-ին՝ «մեջքի վնասվածք 1 տեղից» ախտորոշումամբ։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ա․Պ․-ին և Գ․Գ․-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 19-ամյա Ավետիս Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3099
bottom of page