Ինչո՞ւ ՔՊ–ականները չեն կատարել Փաշինյանի հրահանգն ու տարբեր եկեղեցիներ գնացել
- Lilit

- 8 hours ago
- 1 min read

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ «հորդորել էր» քաղաքացիներին տարբեր եկեղեցիներում պատարագների մասնակցել, այսօր կարկառուն ՔՊ–ականները նրա հետ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում են։
Թղթակիցը Փաշինյանի թիմակիցներից հետաքրքրվել է, թե ինչու չեն կատարել Փաշինյանի հրահանգն ու այլ եկեղեցիներ գնացել։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշեց, որ ինքն այստեղ է, քանի որ այս եկեղեցում չէր եղել։ Կադաստրի կոմիտեի նախագահն էլ նշեց, որ իր իրավունքն է ներկա գտնվել այնտեղ, որտեղ ինքն է ուզում։
«Ես մասնակցում եմ այն պատարագին, որին ուզում եմ»,– նյարդայնացած ասաց նա ու արագ հեռացավ։
Իսկ Վեդիի համայնքապետ, հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանն էլ չհերքեց, որ ոչ միայն ինքն է Մասիսում, այլեւ Վեդիի քաղաքապետարանի աշխատակիցները. «Իմ աշխատակիցները միգուցե տեղյակ են՝ ես մասնակցում եմ, իրենք էլ են եկել»։




















