top of page

Ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին

Jan 11
1 min read

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին:



Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին:



Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը:



Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում»։


1/3674
bottom of page