top of page

Կբռնկվի՞ արդյոք հայ-ադրբեջանական հակամարտությունը 2026 թվականին. ռուսաստանցի քաղաքագետի կանխատեսումը

  • Writer: Lilit
    Lilit
  • 11 minutes ago
  • 1 min read

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը բավականին ամուր կերպով գտնվում է Վաշինգտոնի, Անկարայի, Բրյուսելի և Լոնդոնի վերահսկողության տակ. հակամարտությունը, ամենյան հավանականությամբ, 2026 թվականին կրկին չի բռնկվի։ Դրա մասին ասված էռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Տրենինի կանխատեսման մեջ։

«Մոսկվան կպահպանի սառը, բայց ընդհանուր առմամբ աշխատանքային հարաբերություններ Բաքվի հետ։ Մոսկվան նաև կպահպանի պրագմատիկ երկխոսություն Թբիլիսիի հետ։ Փաշինյանի կուսակցությունը, ըստ երևույթին, Հայաստանում կհաղթի հունիսյան ընտրություններում, և Արևմուտքի հետ նրա մերձեցման ուղղությունը կշարունակվի՝ պահպանելով Երևանի շահավետ տնտեսական կապերը Ռուսաստանի հետ»,- կանխատեսում է Տրենինը։

1/3095
bottom of page