Այս պահից սկսած, հայտարարում եմ անժամկետ հացադուլ. Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգվել է
- Lilit

- 16 hours ago
- 1 min read

Այս պահից սկսած, հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով: Այս մասին այսօր՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:
«Իմ պահանջն է` այս խայտառակությունը դադարեցնելը»,- ասել է Նարեկ Սամսոնյանը:
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլի մասին հայտարարությունն արեց դատարանի՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու մասին որոշումից հետո:
Որոշումից հետո Նարեկ Սամսոնյանի գործով պաշտպանական կողմը՝ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն, իր դիրքորոշման մասին նշեց, որ այս որոշումից հետո դժվար է խոսելը. «Եթե վկա անունով մարդն իր ցուցմունքում ուղիղ ասում է՝ որ այդ 2 հաղորդումները չի տեսել, ո՞նց է դա ձեզ համար»:
Ավելի վաղ Նարեկ Սամսոնյանի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Տղաներն անազատության մեջ են իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Տղաների արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի արարքին իրավական գնահատական չի տրվել»:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից:




















