«Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 1 վիրավոր». Վահե Մակարյան
- Lilit

- 13 hours ago
- 1 min read

Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 1 վիրավոր․
««ՄակարյանՆյուզ»-ի տեղեկություններով` այսօր Չարենցավանում հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որն ավարտվել է ողբերգությամբ:
Մենք տեղեկացանք, որ Վիճաբանության մասնակից երկու երիտասարդ սուր կտրող-ծակող առարկաներով, այդ թվում` շամփուրով, հարձակվել են միմյանց վրա, որի հետևանքով երկուսն էլ տեղափոխվել են «Չարենցավան» ԲԿ: Նրանցից մեկը, սակայն, դեռ վիրահատարան չհասած` մահացել է, իսկ մյուսը վիրավոր է` ոչ ծանր վնասվածքներով:
Մենք տեղեկացանք նաև, որ վիավորը Չարենցավանում քրեական պատմություններով հայտնի, դեռ 2023 թվականին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով կալանավորված «Տարզան» մականունով Արմեն Խալաֆյանի որդին է:
Տարզանը, ի դեպ, մինչև վերջերս տնային կալանքի մեջ էր գտնվում:
ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, որ երկու անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»։




















