top of page

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը տեսակապով կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը․ «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 1, 2024
  • 1 min read
ree

Armlur.am-ի տեղեկությամբ ապրիլի 5-ին Բրյուսելում նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը տեսակապով մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը․ «Մեր աղբյուրները փոխանցում են, որ այն ուղիղ կապ ունի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարության հետ: «Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են, թե զարմանում են՝ ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Պնդում են, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուղղությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով»,- գրել էր Զախարովան: Ու այս հայտարարությունից հետո, որոշվել է, որ հանդիպմանը միանա նաև ՌԴ նախագահը»:


1/3052
bottom of page