top of page

Փոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը. «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

ree

Փոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

«Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հարևանությամբ գործող հայկական մշակութային կենտրոնի պատին փակցված ազգային բարերար Սամվել Կարապետյանին աջակցության նկարը իշխանական խոսափող Տ.Չ.-ն ներկայացրել է որպես եկեղեցու պատին փակցված նկար: Իմանալով իրականությունը` նա միտումնավոր ստում է հայ հասարակությանը: Եթե անգամ այս հարցում են ստում, պատկերացրեք ինչպիսի հարցերում է այս ուժը խաբում մեր ժողովրդին:

Հայ համայնքի ազգային-հոգևոր արժեքների պահպանության ու համայնքային կյանքում առանցքային նշանակություն ունեցող Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցու կառուցման համար Սամվել Կարապետյանը ներդրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Իսկ Փաշինյանը փորձում է քանդել եղած եկեղեցական համակարգը:

Հասկանալի է, թե ինչու է Հայասռանի Հանրապետությունը աուկցիոնի վերածած փոքրիկ խմբակը ցնցումների մեջ, նա գիտակցում է փոփոխությունների անխուսափելիությունը։

Հ.Գ. Լուսանկարում իմ հիշատակած մշակութային կենտրոնն , որը վարչական շինություն է»,- գրել է նա

1/3034
bottom of page