Այսօր մենք կամրջի դեր ենք խաղում Արևելքի և Արևմուտքի միջև․ Ալիև
- Lilit

- 1 day ago
- 1 min read

Ադրբեջանը վաղուց է որոշել իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Միևնույն ժամանակ, այսօր մենք կամրջի դեր ենք խաղում Արևելքի և Արևմուտքի միջև։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս մասին հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ մամուլի ասուլիսում, հաղորդում է APA գործակալությունը։
«Այսօր ենթակառուցվածքների, կապի և տրանսպորտի ոլորտում մեր կատարած ներդրումները թույլ են տալիս Ադրբեջանին դառնալ Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կարևոր մաս։ Մենք ակտիվորեն մասնակցում ենք Միջին միջանցքի նախագծին։ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենահուսալի և անվտանգ երթուղին անցնում է Ադրբեջանով», - նշել է պետության ղեկավարը։




















