top of page

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկը պատարագ կմատուցի

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read
ree


Դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի:

«Սիրելինե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր

տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը»,- ասվում է Շիրակի թեմի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Տեր Գառնիկը պետք է դեկտեմբերի 7-ին պատարագ մատուցեր Յոթ Վերքում, սակայն այդ օրը Նիկոլ Փաշինյանն էր այցելել այնտեղ՝ շրջիկ քահանայի ու Սրբազանների հետ։ Շիրակի թեմի բոլոր հոգևորականները հրաժարվել էին մասնակից դառնալ այդ պատարագին։


1/3029
bottom of page