top of page

Հոգևոր մահ ապրածները պատարագի անվան տակ քաղաքական բեմադրություն էին կազմակերպել․ Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read

ree

Հոգևոր մшհ ապրածները պատարագի անվան տակ քաղաքական բեմադրություն էին կազմակերպել։

Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Եկեղեցում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը, ոչ կանոնավոր պատարագի ընթացքում լկտի արտահայտություններ թույլ տվողներն ու քաղաքացիներից ամոթանք ստացող շրջիկ զանգվածի վարքն այն ամենն է, ինչը նկարագրում է գործող օկուպանտ ռեժիմին:

Համաձայնվեք, որ զվարճալի տեսարան է, երբ հոգևոր մահ ապրածները պատարագի անվան տակ քաղաքական բեմադրություն էին կազմակերպել կառավարչի և նրա շքախմբի համար, իսկ վերջիններս թեպետ գիտակցում էին դերասանի իրենց գործառույթը, սակայն անտաղանդ գալարվում և թավալվում էին խորանի առաջ:

Շատ խորհրդանշական էր Եկեղեցուն, իրենց հոգևոր եղբայրներին դավաճանածների և սեփական ժողովրդին թշնամի հռչակած ուրացողների հավաքական թշվառությունը:

Մեկ է` լույսը հաղթելու է խավարին»:

1/3025
bottom of page