top of page

Գյումրու Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել․ Արտաշես սարկավագ

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree


Գյումրու Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել։ Ֆեյսբուքյան իր էջում առավոտյան հրապարակված տեսանյութում այս մասին ասում է Շիրակի թեմի հոգևորական Արտաշես սարկավագ Աջապահյանը։

«Երևի «Յոթ վերքի» կառուցման օրվանից առաջին անգամ զանգերը չեն հնչում։ «Յոթ վերքի» զանգերը հնչել են անգամ սովետական բռնաճնշումների ժամանակ։ Իսկ հիմա չի հնչում, որովհետև ծիսական կյանքը խաթարված է, ծես չի արվելու, առավոտյան ժամերգություն չի արվելու, հետևաբար զանգերն ըստ կանոնի չեն հնչելու՝ հավատացյալ ժողովրդին կանչելու համար»,- իր խոսքում ասում է հոգևորականը։

1/3024
bottom of page