top of page

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

  • 9 hours ago
  • 1 min read


2026 թվականի փետրվար ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2026 թվականի մարտի 10-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։

Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում  տեղադրելուց  հետո 7 օրվա ընթացքում:

1/3227
bottom of page