Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ
- 11h
- 1 min read

Լոս Անջելեսում անհայտ կինը մեքենայից կրակահերթ է արձակել հանրահայտ երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ, միջադեպի պահին փոփ-աստղը գտնվել է տան ներսում։ Այս մասին հայտնում է Los Angeles Times պարբերականը՝ հղում անելով ոստիկանության սեփական աղբյուրներին։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով 13:21-ին: Իրավապահների տվյալներով՝ սպիտակ գույնի Tesla մակնիշի ավտոմեքենայից արձակվել է մոտ տասը կրակոց, որոնցից մեկը դիպել է առանձնատան պատին։ Ոստիկանությանը հաջողվել է կարճ ժամանակ անց հայտնաբերել և կալանավորել հարձակումն իրականացրած 30-ամյա կնոջը։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել, իսկ հարձակվողի դրդապատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։




















