top of page

«Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է»․ Վահագն Չախալյանն ուղերձ է հղել

  • 13 hours ago
  • 1 min read

«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է։


Վահագն Չախալյանը 8 ամիս մնաց կալանավայրում, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:


Վերջին օրերին ուներ ուժեղ ցավեր ու բարձր ջերմություն, որի դիմաց բուժում չէր արվում, միայն ցավազրկող էին սրսկում, որ կարողանա դիմանալ ցավերին:


Մարտի 5-ից Վահագն Չախալյանը տնային կալանքի մեջ է, սակայն միայն մի քանի ժամ է եղել տանը. մարտի 5-ի կեսգիշերին նրան տեղափոխեցին իր տուն, որտեղ նա պետք է կրեր տնային կալանքը, սակայն նույն օրը տեղի ունեցած դատական նիստին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ և շտապբուժօգնության մեքենան նրան տեղափոխեց հիվանդանոց:


Վահագն Չախալյանն ունի երիկամների բորբոքում: Մի քանի օր ուներ բարձր ջերմություն, բայց բարեբախտաբար երեկվանից արդեն ջերմությունը նորմայի մեջ է, նա ստանում է բուժումներ:


Բուժման ընթացքը դեռ կշարունակվի:


Չախալյանը բոլորին ողջույններ է ուղարկում` ասելով. «Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է... արդարությունը վերականգնվելու է»»։

1/3227
bottom of page