top of page

Մեզ համար կարևոր է ԱՄՆ բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում. Պապոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 28 minutes ago
  • 1 min read
ree

«Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է ամերիկյան կապիտալի, բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ամերիկյան ներդրումների մեծացումը և Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ արտահանման ծավալների ավելացումը։ Սա է մեր օրակարգի առանցքային ուղղություններից մեկը», - այս մասին  այսօր հայտարարել է Էկոմոմիկայի նախարար նշել է Գևորգ Պապոյանը, ով հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։



Նախարարը մասնակիցներին ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, Կառավարության առաջնահերթությունները, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները։




Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, արդյունաբերական գոտիների ստեղծմանը, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Անդրադարձել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին։

1/3020
bottom of page