top of page

«Ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել». «Սյունյաց երկիր»

  • Writer: Lilit
    Lilit
  • 59 minutes ago
  • 1 min read

ree

Դեկտեմբերի 4-ին, երբ Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները և ուսանողները հրաժարվել էին մտնել լսարաններ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից պահանջելով բացատրություններ՝ իր իսկ կողմից թույլ տված մի շարք ապօրինությունների և կամայականությունների վերաբերյալ, կրթօջախի բակում են հայտնվել Գորիսի ոստիկանները՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ, գրում է «Սյունյաց երկիր» թերթը։

«Ոստիկաններն այնտեղ զբաղվել են ակնհայտ ինքնիրավչությամբ՝ կատարելով իրենց լիազորություններին չվերաբերող գործողություններ։ Մասնավորապես՝ սպառնացել են կոտրել քոլեջի տնօրենի աշխատասենյակի դուռը, պահանջել են քոլեջի գույքի հանձնում–ընդունում (առանց ԿԳՄՍ նախարարության հանձնաժողովի, որը պարտադիր հանգամանք է), ստիպել են աշխատակիցներին՝ ներս գալ և դահլիճում հանդիպել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի հետ, այլապես ուժի զորությամբ նրանց կհեռացնեն տարածքից և այլ միջոցներ կձեռնարկեն։

Եվ այդ ամենը՝ սադրանք հրահրող գործողություններով, մարդկանց անհարկի վիրավորելով ու սպառնալիք պարունակող խոսքերով։

Մենք չենք ուզում թվարկել, թե այդ ամենով Գորիսի ոստիկանները ՀՀ սահմանադրության քանի–քանի հոդվածներ են ոտնատակ տվել՝ ենթադրելով, որ իրենք լավ էլ տիրապետում են դրան և գիտակցաբար են օրինախախտումներ թույլ տվել։ Պարզապես ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանից պահանջվում է բացատրություն՝ Սյունիքում մեծ արձագանք ստացած և կամայականության աննախադեպ ու ցցուն օրինակ դարձած խայտառակ և ամոթալի, նաև նախադեպը չունեցող այդ երևույթի վերաբերյալ»,– գորւմ է թերթը։

1/3020
bottom of page