Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ Դոհայում պանելային քննարկման կմասնակցի
Dec 4, 2025
1 min read

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Դոհա:
ԱԽ քարտուղարը «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցի «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։




















