top of page

Նախկին առաքիչը` ՔՊ պատգամավորի թեկնածու. «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 28, 2025
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սիրելի ընկերներ, առաջադրվել եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Ընտրություններում ձեզ խնդրելու, հորդորելու եւ առաջարկելու եմ ընտրել ՔՊ-ին»,- երեկ այս մասին հայտնեց Վալոդյա Հակոբյան անունով մի երիտասարդ: Կմտածեք՝ ով է նա, որ հայտարարել է առաջադրվելու մասին: Նա ՔՊ քարոզիչներից է, օրումեջ հանրայինի եթերում կռիվ է անում, բղավում, որ փորձի նմանվել Նիկոլ Փաշինյանի «ճղճղան կերպարին»:

Մենք տեղեկացանք, որ Վալոդյա Հակոբյանը նախկին առաքիչ է: Հասկանալով, որ առաքչի գործով դժվար է ապրելը, մտել է ՔՊ քարոզչական թիմ, հիմա էլ որոշել է պատգամավոր դառնալ:

Այսպիսով՝ իշխանությունը թեեւ մեծ պլաններ է գծել, քաղաքական ամբիցիաներ առաջադրել, բայց դեռ ՔՊ-ի հույսը նախկին առաքիչներն են` կասկածելի կրթական ցենզով, կասկածելի անցյալով:

Երբեմնի առաքչի կենսագրության մյուս մութ էջերին կանդրադառնանք առաջիկայում»։

1/3122
bottom of page