Այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան և հիմա ակտիվ տարածում են ադրբեջանական ուղերձները, Նիկոլ Փաշինյանի գործակալներն են. Արման Թաթոյան
- Lilit

- 6 days ago
- 1 min read

Այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան և հիմա ակտիվ տարածում են ադրբեջանական ուղերձները, այդ մարդիկ ինձ համար Նիկոլ Փաշինյանի գործակալներն են: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ու գնահատական կտա՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների հանդիպման մասին:
«Նրանք հիմա Փաշինյանի այդ քաղաքականությունն իրագործելով, և անձամբ Փաշինյանը, պատասխանատու լինելով դրա համար ավելի է բացում Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի մեզ համար ավելի վտանգավոր քայլեր ձեռնարկեն»,- նշել է Թաթոյանը:
Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Թաթոյանն ընդգծել է՝ Փաշինյանն ամբողջությամբ ձախողել է այդ օրակարգը:
Նրա դիտարկմամբ՝ չի կարող մի երկրի ղեկավար, որը երեք պատերազմ, երեք պարտություն է բերել, նոր ցեղսապանություն է բերել խաղաղության օրակարգից խոսել:




















