top of page

Ադրբեջանում խաղաղ ժամանակ սպաների ծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 25, 2025
  • 1 min read

Ադրբեջանում պահեստազորից զորակոչված կամ պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնող սպաների զինվորական ծառայության ժամկետը խաղաղ ժամանակ կկրճատվի վեց ամսով։

Ըստ գործող օրենսդրության, խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը պահեստազորից զորակոչված և կամավոր զինվորական ծառայության անցնող սպաների համար մեկ տարի վեց ամիս է, իսկ պայմանագրով զինվորական ծառայության անցնող սպաների համար՝ մինչև երեք տարի։

Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։

1/3118
bottom of page