top of page

ՀԷՑ-ում աշխատավարձի 10-20% բարձրացում է տեղի ունեցել. Ռոմանոս Պետրոսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը խոսել է ընկերության ֆինանսական իրավիճակի մասին։ Նա նշել է, որ ղեկավար կազմը սկզբից հրաժարվել է պարգևավճարներից, ինչի արդյունքում ձևավորվել են մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ։


Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ իր նշանակվելուց հետո ՀԷՑ-ում սահմանվել են հավելյալ պարգևատրումներ։ Մասնավորապես, մինչև 200 հազար դրամ համախառն եկամուտ ունեցող աշխատակիցները ստացել են 20 հազար դրամ հավելում՝ առանձին կառավարչական հրամանով։


Նա ընդգծել է, որ ցածր աշխատավարձ ստացողների շրջանում իրականացվել է 10–20 տոկոս աշխատավարձային բարձրացում, և այս գործընթացը շարունակվում է։ Պետրոսյանը հայտնել է, որ ՀԷՑ-ի մոտ 6800 աշխատակիցներից կեսը ստանում է 300 հազար դրամից ցածր աշխատավարձ, այդ թվում՝ 1700 աշխատակից, որոնց եկամուտը չի գերազանցում 200 հազար դրամը։ Նրա խոսքով՝ այս խմբին ամսական տրվում է լրացուցիչ միանվագ 20 հազար դրամ պարգևատրություն։

bottom of page