Եթե իրենք չեն վախենում Սամվել Կարապետյանի խոսքից, ինչո՞ւ են այսքան ժամանակ կոչի հոդվածով կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Վախ է իշխանության մոտ։ Եթե իրենք չեն վախենում Սամվել Կարապետյանի խոսքից, Սամվել Կարապետյանի և մեր հայրենակիցների շփումից, ինչո՞ւ են այսքան ժամանակ կոչի հոդվածով, 37 վայրկյան հոդվածով պահում կալանքի տակ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի գործի մասին։
«ԱՄՆ կրոնական ազատությունների կոմիտեի փոխնախագահը ցանկություն է հայտնել, այցելեցել Սամվել Կարապետյանին և սրբազաններին, քանի որ բոլորի համար արդեն պարզ է, որ կա կրոնական և ընդհանուր հայացքների համար մարդուն հետապնդելու օրինակ ու այդ առաջարկը ու այդ դիմումը մերժվել է, այսինքն պատասխան չի տրվել, ոչ թե մերժվել է, պատասխան չի տրվել։ Մենք վստահ ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակության նշանակալի մասը կիսում է մեր կարծիքը մեր եկեղեցու հանդեպ և համարում է, որ մեր ճանապարհը ու այն գաղափարները, որի համար մենք պայքարում ենք, ճիշտ են։ Եթե վստահ եք, որ հաղթելու եք ընտրություններում, եթե վստահ եք, որ քաղաքական բոլոր գործընթացներում հաղթած եք դուրս գալու, այդ մարդը թող շփվի իր հայրենակիցների հետ և մենք կտեսնենք, թե ով է հաղթած դուրս գալու»,-ասաց նա։




















