top of page

Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 17, 2025
  • 1 min read

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և ՀԾԿՀ-ում ՀԷՑ-ից սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող հարցերի քննությունները ենթակա են մերժման։ Այս մասին Կարապետյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։


«Այսօր ժամը 10։00-ին դատարանում քննվում է կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։ Նույն օրը նույն ժամին ՀԾԿՀ-ում էլ Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի քննությունն է լինելու։ Այն, որ երկու քննությունն էլ նույն օրն ու նույն ժամին է, կարծում եմ դա առավել քան խոսուն է` հաշվի առնելով այն, որ երկու հանգամանքն էլ ենթակա են մերժման»,- ասաց Վարդևանյանը։


Նա նաև ընդգծեց, որ առնվազն իրենք, ներկայացնելու են իրենց կողմից կատարված շուրջ 1 հատոր բովանդակությամբ գրագրությունները, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունները, մի մասի վերաբերյալ էլ` պատասխանները։ Վստահեցրեց՝ քննիչն էլ դատարանում հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։

1/3124
bottom of page