top of page

Կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում եմ, եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները. Խաչիկ Մանուկյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 16, 2025
  • 1 min read


«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը իր քվեարկությունը կատարում է հանուն իր քաղաքի զարթոնքի, այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

«Քվեարկում եմ հանուն հայի արժանապատվության»,-ասաց Մանուկյանը։

Նա ասաց, թե ընտրապայքարի ընթացքում տեսել է, որ մարդիկ կարողացել են թմբիրից ձերբազատվել։

«Մարդիկ հասկացել են, որ ազգ ու երկիր է վերանում։ Այս իմաստով ընդդիմության հաղթանակը կա, մնում է այդ ամենը վավերացվի քվեների տեսքով»։

Խաչիկ Մանուկյանն ասաց, որ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում է։

«Իհարկե՛, կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում եմ։ Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները։ Կմիավորվենք և միասնաբար կկարողանանք լուրջ խնդիրներ լուծել»,-ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն։

1/3118
bottom of page