top of page

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կան հրդեհի ծխացող օջախներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 12
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը շարունակում է Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։

Կան հրդեհի ծխացող օջախներ։ Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե այս դեպքը պատահական չէ, այլ՝ դիտավորություն է: 

«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։ 

1/3013
bottom of page