Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե Բաքվի անշարժ գույքի գործակալը. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Մի քիչ առաջ այստեղ խոսք գնաց զիջումների մասին, և հարց հնչեց թե ինչն ենք զիջում, երևի նկատի ունեն թե ինչն է մեր վերահսկողությունից անցնում Ադրբեջանի վերահսկողությանը:
Այս մասին այսօր ԱԺ ու հարցուպատասխանի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ հարցն ուղղելով Նիկոլ Փաշինյանին:
«Այստեղ մենք զիջում ենք մեր մարտավարական դիրքը ու թուլացնում ենք մեր պաշտպանությունը: Հասկանալի չէ, թե դրա դիմաց ինչ ենք մենք ստանում, այսինքն` հասկանալի է՝ ոչինչ չենք ստանում, ինչ-որ օդի մեջ խոստումներ:
Եթե դելիմիտացիա չի արվում, ինչ վրա է արվում դեմարկացիան: Եթե այս ամենը լինի հայելային սկզբունքով, մի գուցե հասկանալի լիներ, մենք հայտնվում ենք շատ ավելի թույլ ու վատ վիճակում:
Հիմա այս ամեն ինչի ֆոնին, որ գնում եք ու մարդկանց ահաբեկում, որ ցավալիորեն նաև այնպես է ստացվել, որ պատերազմ հասկացությունը մարդկանց մոտ ասոցացվում է պարտության հետ:
Այս ամեն ինչից հետո ինչ մոտ հարց է առաջանում, դու այս երկրի վարչապետն եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»,- հարցրել է Քոչարյանը:




















