top of page

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. Զախարովա

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 30
  • 1 min read

ree

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ասել է Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝  ՆԱՏՕ-ն և դրա առանձին երկրներ փորձում են կառչել Հարավային Կովկասից, ամրապնդվել այտեղ՝ օգտագործելու տարածաշրջանի երկրների ներուժը, ռեսուրսները՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունը:«Նրանք ցանկանում են վերցնել ռեսուրսները, իրար դեմ տրամադրել երկրներն ու հրահրել իրավիճակը: Հույս ունենք տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը: Բոլոր վայրերում որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, առաջանում են հակամարտություններ, ավելանում է ռազմական լարվածությունը, մոռացվում են «խաղաղություն», «կայունություն» բառերը», - նշել է նա:

1/3011
bottom of page