top of page

Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին․ Նեթանյահուն՝ Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծի մասին

  • 2 hours ago
  • 1 min read


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին, գրում է Ynet Global-ը:

«Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին»,-ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն՝ պատասխանելով Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության մասին հարցին։

Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է։



«Իսրայելի կառավարության հաջորդ նիստին ես կներկայացնեմ Հայոց ցեղասպանության Իսրայելի կառավարության կողմից պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձևի առաջարկ: Մենք պետք է վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում: Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթի քվեարկությանը»,- գրել է Գիդեոն Սաարը:

1/3462
bottom of page