top of page

Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 28-ին, ոստիկանները, փրկարարները, քաղաքացիները սկսել են երեկ Փամբակ գետում ձրահեղձ եղած քաղաքացու որոնողական աշխատանքները։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ջրասուզակները գետում, իսկ փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու որոնվողի հարազատները գետի ողջ երկայնքով սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել։ Քիչ հետո պետք է գետի ողջ տարածքում որոնղական աշխատանքներին միանան նաև անօդաչու թռչող սարքերով որոնողները։ 

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 



Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը՝  հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։



Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և Փամբակ գետում հայտնաբերվել էր դի։



Փրկարարները փորձում էին հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի էր եղել։

1/3462
bottom of page