Այս իշխանությունները վաղ թե ուշ գնալու են, ուղղակի պայքար է պետք. Նարեկ Կարապետյան
Jun 27
1 min read

Յուրաքանչյուր սցենարով մենք այս իշխանության լեգիտիմությունը չենք ճանաչելու, համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է՝ եթե մարդը հայացքով ընդդիմադիր է՝ չեն կարողանա անգամ ճնշումով նրա հոգին գողանալ։
Կարապետյանն ընդգծել է՝ այս իշխանությունները վաղ թե ուշ գնալու են, ուղղակի պայքար է պետք։




















