top of page

Թրամփը Քամալա Հարիսին մեղադրել է նախընտրական քարոզարշավի ժամանակ աստղերին կաշառելու մեջ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 27
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում կտրուկ գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի մասնակցությամբ նախընտրական քարոզարշավի ընթացքում Դեմոկրատական կուսակցության վճարած խոշոր հոնորարներին։

«Ես անդրադառնում եմ նախագահական ընտրություններից հետո դեմոկրատների վճարած խոշոր գումարներին և այն փաստին, որ նրանք խոստովանում են, որ, հավանաբար, անօրինական կերպով տասնմեկ միլիոն դոլար են վճարել երգչուհի Բեյոնսեին՝ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ համար (նա այդպես էլ ոչ մի նոտա չերգեց և բեմից հեռացավ հանրության սուլոցների ու զայրույթի ներքո), երեք միլիոն դոլար Օփրային՝ «ծախսերի» համար, վեց հարյուր հազար դոլար շատ ցածր վարկանիշ ունեցող հեռուստահաղորդավար Էլ Շարփթոնին (իսկական թեթև քաշայինի) և մյուսներին, ովքեր բացարձակապես ՈՉԻՆՉ չեն անում։ Այս ծիծաղելի հոնորարները սխալ են նշվել հաշվապահական գրքերում և հաշվետվություններում», - գրել է ԱՄՆ նախագահը։

Ընդ որում, Թրամփն ընդգծել է, որ աջակցության համար վճարելն օրենքով արգելված է։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենար, եթե քաղաքական գործիչները սկսեին վճարել մարդկանց՝ իրենց աջակցելու համար։ Իսկական դժոխք կսկսվեր։ Քամալան և բոլոր նրանք, ովքեր հովանավորչական գումարներ են ստացել, ԽԱԽՏԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԸ։ Նրանք բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցին ուշադրություն դարձնելու համար», - եզրափակել է նա։

1/3011
bottom of page