Թուրքիայի ծովափին հանգստացողները խոլերայով վարակվելու վտանգի տակ են. Milliyet
- Lilit

- Jul 21
- 1 min read

Թուրքիայի ծովափին հանգստացողները խոլերայով վարակվելու վտանգի տակ են, գրում է Milliyet թերթը, որի տվյալներով՝ վերջերս Մարմարա, Էգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է Vibrio parahaemolyticus և Vibrio vulnificus բակտերիաների ԴՆԹ:«Դրանք բազմանում են տաք և աղի ջրում: Մանրէները կարող է ներթափանցել աղեստամոքսային տրակտ՝ աղտոտված ծովի ջուրը կուլ տալու դեպքում և առաջացնել խոլերա, որն ուղեկցվում է ծանր լուծով և ջրազրկմամբ: Չնայած Թուրքիայում խոլերայի դեպքերը հազվադեպ են լինում, սակայն ռիսկը զրոյական չէ», - թերթին ասել է Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինը։Նրա խոսքով՝ ծովի ջուրը հատկապես վտանգավոր է, երբ այն հայտնվում է բաց վերքերում: Vibrio vulnificus-ը կարող է առաջացնել մահացու վարակներ, ինչպիսին է նեկրոտիզացնող ֆասցիիտը, երբ այն շփվում է մաշկի հետ, ինչի պատճառով այն ստացել է «մսակեր բակտերիա» մականունը: Vibrio parahaemolyticus-ը կարող է փոխանցվել խեցգետինների, այդ թվում՝ հում խեցգետինների միջոցով և առաջացնում է որովայնի ցավ, փսխում, լուծ և ջերմություն:




















